0

Նախագիծ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-y

20150727_114750

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները ,աշխատանք բակում՝ մաքրում  ենք քամու բերած թղթերն ու մոմլաթները, հավաքում մեծ քարերը
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր  — «Բարի լույս», «Մամի մամի խաղողը հասել է… »,«Գնացք»
Խաղեր բակում —  ավազներով, ժապավենով լաբիրինթ
Ընտանի կենդանիներ

Շաբաթվա երգեր — «Ջան, ջան, ջան աշուն է», «Կաքավիկ», «Ծափիկ,ծափիկ ծիրանի»,«Ձիուկ»
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա ոտանավորները — Կոմիտաս «Փշուր մը», «Ծաղիկը տերևին»

Փշուր մը
Մտի՛ր խորը,
Գտիր` նորը,
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը:

Ծաղիկը տերևին

Տերև — տերև գլխավերև,
Էդ ինչ ու ինչ առակ — առակ`
Կանաչ — կարագ նկարում ես.
Քու մատիկներ հեղուն — բեղուն
Ու պատիկներ հեղուն — մեղուն:
Բոլորն` իրար միանալով
Հիանալով:

Շաբաթվա հեքիաթներ —  «Ճամփորդները», «Երկինքը փուլ է գալիս»
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Տերևանկարչություն
Ավազաթերապիա  սպիտակաձավարով
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն