Галерея
0

Ավազաթերապիա սպիտակաձավարով

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама
0

Նախագիծ հոկտեմբերի 26-ից 30-ը

Snapshot 1 (10-3-2015 10-54 PM)

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները
Ուրախ մարմնամարզություն

Ուսումնական ճամփորդություն դեպի ՙՙՀովհաննես Թումանյանի՚՚  անվան տիկնիկային թատրոն
Խաղեր  —  «Պուտ- պուտ», «Մամի մամի խաղողը հասել է… »,«Թաշկինակ»
  Խնոցի-հարոցի
1. Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Լավաշթխիկ-բրդուճ.  ուսումնական ճամփորդություններ գյուղական
վայրեր. թոնրատուն
Շաբաթվա երգեր — «Բաղը քաղինք…», «Քուրիկ Զիզի», «Փափուռի »
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Խնկոյանական օրեր
Շաբաթվա ոտանավորները — «ԲԶԵԶ»,  «ԳԻՇԵՐ», «ԼՈՒՍԻՆ»

ԲԶԵԶ

Բըզ, բըզ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր սարերի ուսին,
Փայլում է վերից կաթնագույն լուսին:
Վերից նայում է երկինքը ուրախ,
Քնած է գյուղը անհոգ ու խաղաղ:

ԼՈՒՍԻՆ

Լուսին, լուսին, լուսներես,
Ինչքան, ինչքան կլոր ես,
Լույս ես տալիս գիշերով,
Քո վառվռուն թշերով:
Շաբաթվա հեքիաթներ —  «Սևուկ ուլիկ», «ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ»

ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
(Ռուսերենից)

Դռան առաջ մի անգամ,
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը քաշեց, քաշքըշեց,
Շաղգամն հողից չհանեց:

Պապը կանչեց Տատիկին.
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:

Տատը կանչեց թոռնիկին.
Թոռը` տատից, տատը` պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:

Թոռը կանչեց շընիկին.
Շունը թոռից, թոռը` տատից,

Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:

Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն` շընից, շունը` թոռից,
Թոռը` տատից, տատը պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:

Փիսոն կանչեց մըկնիկին.
Մուկը` փիսոյից, փիսոն` շնից,
Շունը` թոռից, թոռը` տատից,
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Որ քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից հանեցին:
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Խաղեր էլեկտրոնային գրատախտակով

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտիլի  դիտում
Ճանապարհում տուն

0

Նախագիծ հոկտեմբերի 19-ից -23-ը

20150727_114520

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր  —  «Բարի լույս», «Պուտ -պուտ», «Կլաս»
      Խնոցի-հարոցի
Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Շաբաթվա երգեր — «Բաղը քաղինք…», «Քուրիկ Զիզի», «Փափուռի »
Շաբաթվա ոտանավորը — «Գութան»

ԳՈՒԹԱՆ
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լծեցին.
Հորովել, հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել, հո՜…

Շաբաթվա հեքիաթներ —  «Սևուկ ուլիկ», «Երկինքը փուլ է գալիս»
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Պատրաստելու ենք կոնֆետ  — «Շաքարաքլոր»
Թխելու ենք «Զեբր» թխվածք
Տնկելու ենք  արմատ տված ծաղիկները — «Մեքենան` թաղար»

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

0

Նախագիծ հոկտեմբերի 12-ից -16-ը

Snapshot 1 (10-3-2015 10-54 PM)

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր  —  «Բարի լույս», «Մամի մամի խաղողը հասել է… »,«Թաշկինակ»
      Խնոցի-հարոցի
1. Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

2.Խնոցի, հարոցի       
Թանը  հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով  ապուր  եփեցի,
Պետոն  ուզեց` տվեցի:

Շաբաթվա երգեր — «Բաղը քաղինք…», «Զմպիկ, զմպիկ»,«Փափուռի »
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա ոտանավորները — «Անձրև ախպեր», Կոմիտաս «Մոծակ» երկրոդ հատվածը

Մոծակ
Կար ու չկար մի մոծակ կար,
Բզզաց, դզզաց, եկավ նստավ
Ճակտին վրա:
Բացավ բերան, հանեց իր փուշ,
Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,
Ինձի խաբեց, կծեց, ծակեց,
Թույնը թափեց, նշան դրավ:
-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,
Դու բան չունե՞ս,  դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,
Սազով,  նազով ձայն եմ տալիս,  այնպես գալիս:
Զգուշացիր դու մլակից,  որ կծում է  կաշու  տակից:

Շաբաթվա հեքիաթներ —  «Սևուկ ուլիկ», «Երկինքը փուլ է գալիս»
Հեքիաթաթերապիա ձեռնոց տիկնիկի միջոցով

Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Ծաղկի կտրոններ ենք դնելու ջրով լի թափանցիկ, փոքր բաժակների մեջ:

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն

0

Նախագիծ հոկտեմբերի 5-ից 9-ը

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները ,աշխատանք բակում՝ մաքրում  ենք քամու բերած թղթերն ու մոմլաթները, հավաքում մեծ քարերը
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր  — «Բարի լույս», «Մամի մամի խաղողը հասել է… »,«Գնացք»
Խաղեր բակում —  ավազներով, ժապավենով լաբիրինթ
Ընտանի կենդանիներ
      Խնոցի-հարոցի
1. Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ  հանեցի:

2. Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

3.Խնոցի, հարոցի       
Թանը  հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով  ապուր  եփեցի,
Պետոն  ուզեց` տվեցի:

Շաբաթվա երգեր — «Ջան, ջան, ջան աշուն է», «Կաքավիկ», «Ծափիկ,ծափիկ ծիրանի»,«Փափուռի »
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա ոտանավորները — «Անձրև ախպեր», Կոմիտաս «Մոծակ»

Մոծակ
Կար ու չկար մի մոծակ կար,
Բզզաց, դզզաց, եկավ նստավ
Ճակտին վրա:
Բացավ բերան, հանեց իր փուշ,
Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,
Ինձի խաբեց, կծեց, ծակեց,
Թույնը թափեց, նշան դրավ:
-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,
Դու բան չունե՞ս,  դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,
Սազով,  նազով ձայն եմ տալիս,  այնպես գալիս:
Զգուշացիր դու մլակից,  որ կծում է  կաշու  տակից:

Շաբաթվա հեքիաթներ —  «Սևուկ ուլիկ», «Երկինքը փուլ է գալիս»

Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Տերևանկարչություն

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն