0

Դաստիարակ նախակրթարանի և ընտանիքի

20150727_114750

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  պետական քոլեջում շարունակվում է 2015-2016 ուստարվա ընդունելությունը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ.

  • հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի

Բարձրագույն և միջին մասնագիտական այլ կրթություն ունեցողները՝ մանկապարտեզներում աշխատող դաստիարակներ, աշխատող ու չաշխատող  այլ մասնագետներ, մեկամյա հեռավար կրթությամբ, սահմանված կարգով, կարող են նախադպրոցական կրթության դաստիարակի որակավորում ստանալ։

Մասնագիտական կրթության արդիական միջավայրում, նախադպրոցականների բազային խմբերում անընդհատ փորձառության պայմաններով մասնագիտական որակավորում ստացած մասնագետներն աշխատում են որպես նախադպրոցական կրթության  դաստիարակներ, դաստիարակների օգնականներ, խաղավարներ, ընտանեկան դայակներ,  դառնում են երեխայի զարգացմանը մասնակցող, երեխայի հետ մեծացող մայրեր: Քոլեջի 150-ից ավելի շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են կրթահամալիրի և հանրապետության այլ նախակրթրաններում:

Կրթահամալիրում գործում է նախադպրոցական կրթության 16 խումբ, որտեղ որպես դաստիարակ և դաստիարակի օգնական աշխատում են մեր քոլեջի շրջանավարտները: Նախակրթարանը մեծանում է, երիտասարդ աշխատողներն ամուսնանում են, ֆիզարձակուրդ գնում, ամեն տարի 10-ից ավելի նոր աշխատող է ընդունվում մեր նախակրթարան: Կրթահամալիրի նախակրթարանները գրավիչ են, և քոլեջի շրջանավարտները պահանջարկ ունեն։

Այցելեք քոլեջ, զանգեք, գրեք, հարցեր տվեք։ Քոլեջի հասցեն՝  Անդրանիկի  92/1, հեռախոս՝ 74.00.22, 094. 53. 22. 90, qollege@mskh.am։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը։ Դիմելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում
  • կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  • 4 լուսանկար (3×4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթուղթ

ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրի քոլեջին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության համար հատկացրել է անվճար ուսուցման 13 տեղ։

Реклама
0

Ամառային պարտեզ ծրագրի ամփոփում

20150727_115815

Ամառային պարտեզ ծրագրի  ամփոփում
Օգոստոսի 19-ը, ժամը՝ 11:00

 

Նախագիծ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Հիմնական դպրոցի նախակրթարան՝  բակ-ամառային պարտեզ
Մասնակիցներ՝ Հիմնական դպրոց ի նախակրթարանի սաներ, դաստիարակներ,  ծնողներ, հյուրեր….
Անհրաժեշտ միջոցներ՝ Ներկեր, սննդային ներկեր, ավազ, վրձիններ, մարզական միջոցներ, լաբիրինթներ, թունելներ, տաշտեր, դույլեր, հեղուկ օճառներ և մանկական շամպուններ,  լողավազաններ:

Ծրագրում՝ Լող, մարմնամարզություն, հեծանվամարզություն, փրփրանկարչություն,: խոհանոցային գործունեություն:

Ամառը լավագույն ժամանակամիջոցն է մարմինը կոփելու, մարզվելու, ճկվելու, զարգանալու… և …

Դե ինչ, ուրեմն եկենք միասին վայելենք ամառը:Եվ այսպես, մասնակիցները բաժանվում են խմբերի, կամ պարզապես միասին են վայելում մարզական  ամառը:

Ուրախ-խաղ մարմնամարզություն. մարզում ենք մեր մարմինը:
Ավազե խաղերի մեկնարկ, մարզական խաղ  ավազափոսիկներով և օղակներով. մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը ավազից և ջրից ստեղծում է ավազե քաղաք, իսկ երկրորդ խումբը  երկու ոտքերով հաջորդաբար ցատկերով անցնում է ավազափոսիկներով և օղակների միջով, որից հետո հասնելով հեծանվաուղուն, սկսում են հեծանվամրցաշարը:
Հեծանվավազք, հեծանվամրցաշար հեծանվաուղիով. մասնակիցները հասնելով ցանկապատին իջնում են հեծանիվներից և հաղթահարում արգելքը:
Ամառային նկարչություն, փրփրանկարչություն.   երկու խումբը միասին փրփուրից և ներկերից պատրաստում են փրփրաներկեր, իսկ հետո սկսում են փրփրանկարչությունը:
Լող, լողային մրցաշարեր, ցատկ ջրի մեջ:
Ամառային մրգասառույցների պատրաստում և համեղ հյուրասիրություն
Ավարտին տրվում է փրփրապարգևատրում:

 

0

Սեբաստացի պարտեզում ընդունելությունն անընդհատ է

20150727_114000

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում շարունակվում է ընդունելությունը 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերում.

  • երիտասարդ, ստեղծագործ, լողացող-խաղացող-երգող ու պարող, հետազոտող-կրթվող-ինքնակրթվող դաստիարակներ.
  • մանկան գործունեության բոլոր տեսակներին հարմար հիգիենիկ, ընդարձակ, զարգացնող ընտանեկան ջերմ միջավայր, մարզասրահ, հեծանվուղիներ, լողավազան-լողափեր…
  • ազատ, ինքնուրույն, հետազոտող, առողջ-մարզական, խաղացող-երաժշտական, նկարող-ծեփող, եփող-թափող սաներ.
  • սահուն անցում պարտեզից դպրոց, կրթական ծրագրերի շարունակականության ապահովում՝ համապատասխան սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:

Կարևորո՞ւմ եք ձեր երեխայի առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպը, նրա  ընտրության իրավունքը, նրա հետ այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5 նախակրթարաններից ցանկացածը՝

Հիմնական դպրոցի` Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00,  093408455
Գեղարվեստի կրտսեր դպրոցի`  Րաֆֆու 69/1,  հեռախոս` 73.52.10,  093309389
Նոր դպրոցի` Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, 094208440
Դպրոց-պարտեզի` Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝  74.21.72,  077092848
Քոլեջի՝ Անդրանիկի 92/1,   հեռախոս՝ 74.00.22,  094.532. 290

Կրթահամալիրում գործող 2-4 տարեկանների զարգացման և 5 տարեկանների  ուսուցման խմբերում սաների թիվն անընդհատ  ավելանում է: Ավելանում է նաև խմբերի թիվը. այսօր՝ 16 խումբ. խմբում սաների թիվը՝ 20- 25: