Նախադպրոցական կրթություն. Կարգեր

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:

Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում

Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, որոնց ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ: Կազազմակերպվում է ընտանեկան առցանց-հեռավար ուսուցում: Նախակրթարանը աշխատում է նաև արտակարգ ռեժիմի դեպքում հետևյալ աշխատակարգով:
Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք առողջական վիճակի մասին և 2 լուսանկար:

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ սանի ծնողի հետ կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է վճարի չափը, մատուցվող ծառայությունը, կողմերի իրավունքները և պարտականությունները: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբում սաների քանակը 20-25 է: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

Նախակրթարանի գործունեության կազմակերպում. աշխատանքի ռեժիմ
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից`
ժամը 9.00-17.00`լրիվ օրով,
9.00-13.00՝ոչ լրիվ օրով:
Օրվա ռեժիմում գրանցված են

  • առավոտյան ծեսի՝ 9.00-10.00,
  • սնվելու` 10.30, 12.30, 15.30,
  • քնի՝ 13.00-ից 15:00 ժամերը:
    Օրվա մնացած ժամերին սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակի աշխատանքային նախագծի՝ ազատ գրաֆիկով:
    Սաների բացօթյա գործունեությունը նրանց զարգացման և ուսուցման կազմակերպման ձևերից մեկն է և դիտվում է որպես նրա կրթության իրավունքի իրագործում:
    Նախակրթարանն աշխատում է շուրջտարի:Նախակրթարանում գտնվելու ընթաքում երեխայի ապահովության պատասխանատուն դաստիարակն ու տնօրենն են:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է Ուսումնական օրացույցովԱշխատանքային նախագծերով:

Հաճախումների հաշվառում
Կրթահամալիրում ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման կարգով սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը մինչև 9.30՝ նշելով նաև բացակայողների բացակայության պատճառը:Երեխայի բացակայության կամ ուշացման մասին Ծնողը դաստիարակինտեղյակ է պահում մինչև 9.30:

Սննդի կազմակերպում
Սաները սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ:
Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է Ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների, ծնողների ներկայացուցչի և խոհարարի հետ խորհրդակցելով։
Եկող շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի կայքի առաջին էջում մինչև ընթացիկ շաբաթվա կիրակի օրվա ավարտը: Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի, անվտանգության պատասխանատուն ծրագրի ղեկավարն է և խոհարարը:
Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում
Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում են ամենամսյա ամփոփման ծեսով, դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի «2-5 տարեկանների խնամքի և զարգացման» խմբում:

Սաների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով.
  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկման, ինքնաբավության ապահովում.
  • սաների զարգացման ապահովում առօրյա, իրական-կենսական գործունեության միջոցով՝ ելնելով նրանց դիտարկման արդյունքներից
  • ստեղծագործական, համագործակցային աշխատանքի կազմակերպում.
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում.
  • բացօթյա գործունեության, ուսումնական ճամփորդությունների կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների նպատակային կիրառում:

Ծրագրի մասնակիցները
Դաստիարակն ու օգնականը աշխատում են համատեղ. սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակը և օգնականը (այսուհետ՝ դաստիարակ) մանկավարժական կրթությամբ (բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական) մասնագետներ են, որ բավարարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին նեկայացվող պահանջները:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն է:

Դաստիարակը`
սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է.
ապահովում է ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր…
անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստումց է դրանց բավարարմանը:
Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում, սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը «Պարտեզ» հանդեսում, կրթահամալիրի կայքում տեղադրում է ըստ mskh.am-ի աշխատակարգի

Оставьте комментарий