0

Ի՞նչ կլինի, եթե…

Երեխաներին պատմեցի Ջանի Ռոդարիի <<Շոկոլադե ճանապարհը>> հեքիաթը, և նրանց շատ դուր եկավ այն, որ կարելի է ուտել  փողոցը: Եվ նրանք ոգևորված սկսեցին խոսել և հարցեր տալ ու պատասխանել շոկոլադի հետ կապված: Արդյունքը կարող եք տեսնել ֆիլմում:

Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Նախագիծ մարտի 20-ից, 31-ը

20170223_115428

Ընդունելություն

Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը ՝  «Ճոր պար>>,<<Զնգլիկ օրոճ>>
Շաբաթվա ոտանավորները ՝ Ջ. Ռոդարի <<Այ քեզ շաբաթ», Ղ. Աղայան <<Կատու>>         Շաբաթվա հեքիաթն է ՝<<Շոկոլադե ճանապարհ>>, <<Ով է հրամայում>>

Պատրաստվում ենք  Աղայանա- Ռոդարիական օրերի

Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Աշխատում ենք — ծեփամածիկով, փայտիկներով,նկարում ենք ջրաներկով և սպիտակաձավարով

Խաղում ենք զարգացնող խաղերով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Ճանապարհում տուն

0

Նախագիծ մարտի 6-ից 10-ը

 

20170228_114012.jpg

Ընդունելություն

Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը ՝  «Գնացեք տեսեք>>,<<Կոտ ու կես կորեկ>>, <<Կաքավիկ>>,<<Աղվեսը>>
Շաբաթվա ոտանավորները ՝  <<Փիսիկի  գանգատը»,  <Կանաչ Ախպեր>>         Շաբաթվա հեքիաթն է Բիսեթ՝<< Շնորհակալություն, ներեցեք, խնդրեմ>>, <<Պոչատ աղվեսը>>

Պատրաստվում ենք  <<Թումանյանական օրերի>>

Արի խաղանք նախագծի շրջանակներում պատրաստում ենք ինքնաշեն խաղալիքներ /Խճանկարներ/ բժշկական  փայտիկներից:

Աշխատում ենք — ծեփամածիկով, փայտիկներով,նկարում ենք ջրաներկով և սպիտակաձավարով

Խաղում ենք զարգացնող խաղերով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Ճանապարհում տուն