0

Չարենցի Կամար

 

Реклама
0

Ուսումնական ճամփորդություն

20170223_115812

Նախագծի հեղինակ՝  Լիլիթ Առաքելյան, Հարավային  դպրոց նախակրթարան

Մասնակիցներ՝ -2ից –4 տարեկաններ
Օգնական՝ Լիաննա Մկրտչյան
Ճամփորդության վայր-  Ջրվեժ, Չարենցի կամար
Ճամփորդության օրը ՝ Փետրվարի  28-ին
Նպատակ և խնդիր
Ճանաչողական, ուսումնական, մարզական հմտությունների զարգացում ուսումնական ճամփորդության միջոցով:
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել ճամփորդության կանոններ՝   պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Սովորողների ֆիզիկական զարգացում
Նախագծի իրականացման նկարագրություն
Զրուցել  ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, տաք  գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ջուր
Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
Սահելու ենք սահնակով, և խաղալու ենք ձնագնդի
Քայլելու ենք երգելով, մեր սովորած ոտանավորներ, ճվիկներ ասելով
Վերցնելու ենք պլանշետ և լուսանկարելու ենք տեղանքը, մեր անցած ճանապարհը
Կհաշվենք քանի աղջիկ, քանի տղա կգնա ճամփորդության
Մեր սննդի մնացորդները կհավաքենք, եթե իհարկե թափենք

Արդյունքը թվային ֆոտոխցիկով կնկարահանենք և կտեղադրենք բլոգում և ենթակայքում:

0

Նախագիծ Փտրվարի 20-ից 24-ը

20170127_111010

Ընդունելություն

Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը ՝  «Գնացեք տեսեք>>,<<Կոտ ու կես կորեկ>>, <<Կաքավիկ>>
Շաբաթվա ոտանավորները ՝  <<Փիսիկի  գանգատը»,  <Մարտը>>         Շաբաթվա հեքիաթն է՝<< Ճամփորդները>>, <<Սուտասանը>>

ՄԱՐՏԸ
Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի ,
Վաղը` անձրև ու քամի.
Առավոտը` պայծառ օդ,
Կեսօրը` մութ ու ամպոտ:
Մե՛կ հագնում է սպիտակ,
Մե՛կ կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մե՛կ խնդում է, մե°կ լալիս…
Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Պատրաստվում ենք  <<Թումանյանական օրերի>>

Արի խաղանք նախագծի շրջանակներում պատրաստում ենք ինքնաշեն խաղալիքներ /Խճանկարներ/ բժշկական  փայտիկներից:

Աշխատում ենք — ծեփամածիկով, փայտիկներով,նկարում ենք ջրաներկով և սպիտակաձավարով

Խաղում ենք զարգացնող խաղերով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Ճանապարհում տուն