Բարձրունքի հաղթահարում

Նախագծի հեղինակ՝  Լիլիթ Առաքելյան, Հիմնական դպրոց նախակրթարան
Մասնակիցներ՝ -2ից –4 տարեկաններ
Օգնական՝ Լիաննա Մկրտչյան
Ճամփորդության վայր-  Ծիծեռնակաբերդի պուրակ
Ճամփորդության օրը ՝ սեպտեմբերի 16
Նպատակ և խնդիր
Ճանաչողական, ուսումնական, մարզական հմտությունների զարգացում ուսումնական ճամփորդության միջոցով:
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել ճամփորդության կանոններ՝   պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Սովորողների ֆիզիկական զարգացում
Նախագծի իրականացման նկարագրություն
Պատրաստելու ենք եռագույն դրոշակներ
Զրուցել  ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ջուր
Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու
Խաղալու ենք   գնդակով
Քայլելու ենք երգելով, մեր սովորած ոտանավորներ, ճվիկներ ասելով
Վերցնելու ենք պլանշետ և լուսանկարելու ենք տեղանքը, մեր անցած ճանապարհը
Կհաշվենք քանի աղջիկ, քանի տղա կգնա ճամփորդության
Մեր սննդի մնացորդները կհավաքենք, եթե իհարկե թափենք

Արդյունքը թվային ֆոտոխցիկով կնկարահանենք և կտեղադրենք բլոգում և ենթակայքում:

Оставьте комментарий