0

《Բարեկամության ճամբարը》 նախակրթարանում

Արդեն երեք տարի է ինչ մենք, յուրաքանչյուր ամիս վերապատրաստվող դաստիարակներ ենք ընդունում մեր խումբ։ Առաջին անգամ, որ եկան, դա մեր հարևան երկիր՝ Վրաստանից էին եկել։ Այդ փուլն այնքան էլ երկար չտևեց, քանի որ լեզվական խնդիր կար, և նրանք իչքան էլ որ թարգմանելով էինք շփվում, միևնույն է բաներ կաին, որ չէին հասկանում։

Հաջորդ խումբը դաստիարակների, երբ ընդունեցինք մեր խումբ, դա 2017թ.դեկտեմբեր ամիսն էր և նրանք եկել էին հնգօրյա վերապատրաստում անցնելու։ Սկզբում բավականաչափ լարվածություն կար մեզ մոտ, անհանգստանում էինք, որ ամեն ինչ ճիշտ մատուցենք և նրանք ամեն ինչ ճիշտ ըմբռնեն։ Չնայած այն ամենին, որ մեզ մոտ ամեն ինչ բաց է և թափանցիկ, միևնույն է նրանք ամեն բան լավ չէին ընկալում։ Նրանց համար անհասկանալի էր մեր պետքարանների թափանցիկ լինելը, մահճակալ չունենալը, սաների ազատ միտքն ու պահվածքը։ Սկզբում հարցերն անսահման էին, բայց հետո մեր համատեղ աշխատանքի արդյունքում նրանք հասկացան, որ մենք ճիշտ մոտոցում ենք ցույց տալիս մեր սաներին։ Երբ նրանք եկան, մենք պատրաստվում էինք Ամանորի ծեսին։ Վերապատրաստվող դաստիարակները Գյումրիից էին և բավական աշխատանքային փորձ ունեցող կանայք էին և իրենց համար անհասկանալի էր այն, որ մենք《հանդես》չենք անում և դրա փոխարեն ծեսեր ենք իրականացնում ազգային երգ ու պարի ուղեկցությամբ։

Բայց մեր աշխատանքը տեսնելուց հոտո նրանք հասկացան, որ ազգային ծեսն ու ծիսակատարությունն ավելի ճիշտ է և, որ իրենք էլ ետ վերադառնալուն պես, կխոսեն իրենց տնօրենների հետ և իրենք էլ կփորձեն անցում կատարել հանդեսից ծես։ Երբ հինգ օրը լրացավ և նրանք արդեն պետք է ետ վերադառնաին, մեր համար էլ էր անսպասելի, բայց այնքան էինք հարազատացել, որ նրանք չէին ուզում մեկնել, մտածում էին, որ դեռ շատ բան կա սովորելու մեզանից, իսկ մենք դրանից շատ լավ էինք զգում, շատ հաճելի զգացողություններ էին։ Չնայած հանդիպման վերջին օրը մենք աշխատում էինք սովորող֊սովորեցնող ծրագրով և նրանք էլ մի քանի խաղեր խաղացին սաների հետ, որոնք ևս ազգային խաղեր էին և նրանք այդ խաղերը խաղում էն իրենց խմբերում նույնպես։

Այդ ամիս մենք ունեցանք ևս մեկ վերապատրաստման փուլ《Բարեկամության ճամբարի》, բայց այս անգամ ամեն ինչ նման չէր նախորդ անգամվան, քանի որ յուրաքանչյուր օր մենք հյուրընկալում էինք տարբեր մարդկանց և այս տարբերակն այնքան էլ ճիշտ չէր իմ կարծիքով, որովհետև չէինք հասցնում նրանց հետ աշխատանք իրականացնել , և գալիս էր հաջորդ խումբը, կարծում եմ ներս մտնող դաստիարակներին նույնպես հետաքրքիր է տեսնել լիարժեք աշխատանք, և որ ամենաանհարմարն էր այս դեպքում, սաների մոտ ևս լարվածություն էինք նկատում, իսկ ամեն օր նույն խմբի հետ աշխատելու ժամանակ ամեն ինչ ավելի ջերմ է և հանգիստ։

Այս տարիների ընթացքում «Բարեկամության» ճամբար հեղինակային կրթական ծրագրի շրջանակներում մեզ մոտ են եկել հանրապետության գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախից։ Սկզբում նրանք չէին ներառվում մեր կատարած գործունեության մեջ և ճիշտ չէին համարում մեր բաց և թափանցիկ լինելը, բայց մի քանի օր անց նրանք ևս հասկացան, որ այդպես ավելի ճիշտ է և հարմար։ Մենք այս օրերի ընթացքում փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են իրենց օրն անցկացնում մեր սաներն առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան ժամը 17:00: Այս աշխատանքները նախակրթարանում իրականացրել ենք փոխադարձ աշխատանքի արդյունքում։ Մենք վերապատրաստվող դաստիարակների հետ պատրաստել ենք ինքնաշեն խաղ, կամ խաղալիք։ Վերապատրաստվող դաստիարակներին շատ հետաքրքիր էր մեր ծեփով աշխատանքների ընթացքը, նկարչության տարբեր ձևերի կիրառումը քանզի նրանք իրենց խմբում բացի մատիտով և ջրաներկով նկարչությունից բացի ուրիշ նկարչության ձևեր չեն կիրառում։ Հիմա, երբ նրանց հետ խոսում եմ, նրանք ասում են, որ բոլոր ձևերն էլ կիրառում են իրենց խմբում։

Վերապատրաստվող դաստիարակների հետ իրականացրել ենք նաև սննդի կազմակերպումը, և իհարկե քնի կազմակերպումը։ Նրանցից ոմանց դուր եկավ մեր բազմաֆունկցիոնալ հարթակը, ոմանց էլ ոչ։

Նրանց հետ խաղացինք մեր ազգային խաղեր և խաղիկներ ինչպես նաև բակային խաղերը։ Նրանց դուր եկավ, թե ինչպես ենք ծեսերն իրականացնոմ նախակրթարանում։ Ւ դեպ այդ ծեսերը նորաստեղծ ծեսեր են, որոնք ծնվել են նախակրթարանում աշխատելու, գործունեություն ծավալելու արդյունքում։ Այդ ծեսերն են՝

Վերապատրաստվող դաստիարակներին շատ էր դուր գալիս մեր երաժշտության ուսուցումը, քանզի բացառապես ազգային երգ ու պարի միջոցով էինք իրականացնոմ այդ ամենը։ «Բարեկամության» ճամբար հեղինակային կրթական ծրագրի շրջանակներում իրականացրել ենք նաև «Հարսանեկան ծեսը», որին պատրաստվել ենք 2018թ. հունվարին եկած դաստիարակների հետ։ Խմբում, աշխատել ենք ազգային ավանդական հարսանեկան ծես ներկայացնել՝ սկսած երգ ու պարով, վերջացրած կենցաղային խնդիրներով։ Նրանց համար այս ամենը շատ հետաքրքիր էր։ Այդ օրերին եկած դաստիարակների մեջ կաին նաև գյումրեցիներ և նրանք մեզ պատմեցին Գյումրվա հին հարսանիքներից և ավանդույթներից։ Խմբում խաղացել ենք Զատկի և Համբարձման ծեսեր։ Պատրաստվելով տոնին խմբում և բակում։

Կապն ավելի ամրացնելու համար ունեցել ենք մեկօրյա վերապատրաստումներ հանրապետության տարբեր մարզերի համայնքներում։ Սասունիկի 《Արմինե Կարապետիի》անվան նախակրթարանում տոնել ենք Համբարձման ծես։ Դա նրանց համար անսովոր երևույթ էր, չնայած շատ հետաքրքիր անցավ և նրանք ցանկացան, որ թթուդրիկի ծեսը ևս իրենց հետ տոնենք։

Կարծում եմ այս ամենը դեռ երկար և շարունակական կլինի, որովհետև մենք հիմա էլ մի քանի դաստիարակների հետ կապ ունենք և հարցերի դեպքում զրուցում և տարբեր թեմաներ ենք քննարկում, նրանցից ոմանք 《Ծուղրուղու》 ձեռնարկ և 《Կաքավիկ》 երգարանն են խնդրել ես էլ փոխանցել եմ, ոմանք մեր երգերի փաթեթ են խնդրել փոխանցել իրենց։

Ամեն դեպքում այս ամենը շատ հետաքրքիր է իմ և իմ գործընկերոջ համար և մենք հետաքրքրությամբ սպասում ենք բոլորին։

0

Նորաստեղծ ծեսեր

Նախակրթարանոմ աշխատելու ժամանակ, ինքնաբուխ շատ ծեսեր ենստեղծվել։ Դրանցից յուրաքանչյուրնէլ երկարատև աշխատանքի արդյունք է։ Այդ ծեսերից եսկուզեի ներկայացնել մի քանիսը։ Դրանք են

  •    Ամանորի ծեսը
  • Ղափամայի ծեսը
  • Ծննդյան ծեսը
  • Հարիսայի ծեսը
  • Թթուդրիկը
  • Լավաշթխիկը
  • Խաղողի ծես
  • Հարսանեկան ծեսը

Էլի շատ ուրիշ ծեսեր կան, որոնք մենք մեծ շուքով ենք  նշում, բայց եսկանդրադառնամ այս ծեսերին։ Բացի նորաստեղծ ծեսերից մենք կրթահամալիրում նշում ենք նաև հինգ հիմնական ծեսերից մի քանիսը ևս։
Ծեսերից յուրաքանչյուրն էլ սաները սիրում են, և սպասում  անհամբերությամբ։ Այդ ամենին նրանք պատրաստվում են մեծագույն հաճույքով, բայց ամանորի ծեսին , իմ կարծիքով նրանք  սպասում են  ավելի անհամբերությամբ և սրտի թրթիռով։ Մինչ ծեսը մենք աշխատում ենք յուրաքանչյուր օրը տոնդարձնել սաների համար։

Ղափամայի ծեսին նույնպես պատրաստվում ենք երկար։ Նախ խոսում ենքդդմի օգտակարությանմասին, հորինում հեքիաթ դդումի մասին, խաղում դդումով,տարբեր կերակրատեսակներ ենք պատրաստում դդումով և վերջում պատրաստում ենք ղափամա և մեծ շուքով և բոլորով միասին նշում ենք Ղափամայի ծեսը։

Ծննդյան ծեսերը ևն ամենաուրախ ծեսերից մեկն է։

Թթուդրիկի միջոցովսաները սովորում են , թե ինչ է բանջարեղենը, թե ինչպես ենք թթուն պատրաստում և սպասում պատրաստ լինելուն, որպեսզիհամտեսեն իրենց պատրաստած թթուն։։

Թթուդրիկին հաջորդում է հարիսայի ծեսը։ Հարիսայի ծեսը համընկնում է նաև կրթահամալիրի օրվա հետ։ Արդեն նախապես պատրաստած թթուն հարիսայի հետ սեղան ենք պատրաստում և երգ ու պարով,տոնախմբությամբ նշում կրթահամալիրի օրը։

Լավաշթխիկի ծեսը նույնպես նորաստեղծ ծես էկրթահամալիրոմ։ Նախապես սաների հետ պատրաստում ենք լավաշի խմոր։ Երգով ու խաղով թոնիր ենք վառում, հավաքվում թոնրի շուրջ թխում լավաշն ու թոնրից նոր դուրս եկած տաք լավաշով բրդուջներպատրաստում և համտեսում, իհարկե այդ ամենը մենք ծեսի ենք վերածում։

Խաղողի ծեսը նույնպես նորաստեղծ ծես է և այն բոլորովինվերջերս է ծնվել։