0

Մենք սեբաստացի ենք

Ողջու՜յն: Ես սեբաստացի ծնող և ուսուցիչ Շուշան Սարդարյանն եմ՝ սեբաստացի Նարեկի մայրիկը: Տղաս հաճախում է Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան, Լիլիթ Առաքելյանի և Անի Գրիգորյանի սանն է: Իր իսկ խոսքով և իմ խորը համոզմամբ տղաս աշխարհի ամենահոգատար, ուշադիր և սիրալիր խնամք ապահովող դաստիարակների խմբում է ուսանում: Ամեն երեկո երեխաս պառկում է քնելու՝ առավոտյան իր սիրելի նախակրթարանում անցկացնելիք ժամերի մեծագույն սպասումով: Ինքս էլ՝ շնորհիվ կրթահամալիրում ունեցածս աշխատանքային փորձի, շաբաթ-կիրակի օրերին փորձում եմ երեխայիս օրը լցնել ու հագեցնել աշխատանքային օրերին դաստիարակների այդքան ջանասիրաբար տրված գիտելիքներով և զբաղվածությամբ՝ առավոտյան նախավարժանք, ազգային երգ ու պար, բազմազան հետաքրքիր ծեսեր: Չեմ էլ պատկերացնում, թե ուրիշ որտեղ երեխաս այսքան արժեքավոր, ինչպիսին օրինակ Կոմիտասի երգերն են, նյութեր կսովորեր, Նարեկս նույնիսկ «Լավաշթխիկի» ծեսի է մասնակցել: Երջանիկ երեխա ունեմ՝ նախակրթարանի ամենատարբեր զբաղմունքի ու դաստիարակների անգնահատելի հոգատարության շնորհիվ, ինքս էլ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ կրթելու և ընկերանալու կրթահամալիրի սովորողների հետ:

0

Մենք սեբաստացի ընտանիք ենք

Կրթահամալիրը մի միջավայր է, որտեղ սանը՝ ցանկացած դեպքում, կայացած անհատականություն է մեծանում։

Երբ պետք է ընտրեի, թե որ դպրոցում պետք է առաջին քայլերը անի իմ ավագ տղան, մեծ «հետախուզական» աշխատանքներ էի ծավալում։ Բոլորին հարցնում էի, ծանոթ- անծանոթներից կարծիքներ էի լսում տարբեր դպրոցների մասին։ Եվ վերջապես որոշեցի՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, ընտրություն, որից շատ գոհ եմ։

Կրթահամալիր, որտեղ երբեք սանը իրեն վատ չի զգում, չի ցածրանում։ Միջավայր, որտեղ բոլորը հավասար են, որտեղ ուսուցիչը վախ չի ներշնչում, որտեղ տնօրենին տեսնելուց չեն քարանում, այլ վազում են ընդառաջ՝« սեբաստացիական» ողջույն տալու։ Դաստիարակություն միայն ազգային արժեքների հիման վրա՝ ազգային երգ ու պարով, Կոմիտասով և ազգային ծեսերով։

Եվ ավելի մոտ գտնվելով կրթահամալիրին՝ ես էլ դարձա այս մեծ ընտանիքի անդամ՝ ընդունվելով կրթահամալիրի քոլեջ, և ապա աշխատանքի անցնելով կրթահամալիրի դպրոց-պարտեզում։

Մենք սեբաստացի ընտանիք ենք՝ ես և երկու զավակներս։

Անի Գրիգորյան

0

Մենք արդեն սեբաստացի ենք

Մենք արդեն իսկական սեբաստացի ենք

Գայանեի մուտքը պարտեզ եղավ գարնանը։ Բոլոր երեխաների նման առաջին օրերին ունեցանք փոքրիկ դժվարություններ։ Մի քանի օր անց մոծակ Գայուշի (այսպես կնքեցին Գայանեին դպրոցի սովորողներն ու ուսուցիչները) տզզոցը փոխարինվեց ուրախ ու զվարթ ծիծաղով, երգով ու պարով։
Սկսվեց պարտեզի ամեն օրվա հեքիաթը. է՜լ կարմիր ձիուկ, է՜լ պզպզան մեղու, կարմիր արևն ու Զիզի քարը։
Գայուշի սիրելի երգը զատակականց Կարկաչան է։ Ամեն տեղ՝ տանը, բակում, հյուր գնալիս աղջիկս իր պարտքն է համարում երգել իր սովորած բոլոր երգերը, ասել, որ ձիուկը անպայման կբարձրանա վեր, որ ընկեր Լիլիթն ու Անին իր ամենալավ ընկերներն են։

Ուրախ եմ, որ երեխաս այս ուրախ, գունավոր ու հետաքրքիր միջավայրում է։Հատկապես կարևորում եմ ազգայինի, ծեսի նշանակությունը, փոքր տարիքից երեխայի մեջ դրա սերմանումը։

Անահիտ Մելքոնյան

0

Ես սեբաստացի եմ

Ես սեբաստացի եմ նախագծի շրջանակներում երեխաները պատմում են իրենց ընտանիքի, սիրած խաղալիքի մասին: Նրանք սովորում են ներկայանալ և զրուցել մարդկանց հետ:Այս նախագիծն օգնում է երեխաներին արագ հարմարվել, թե տարածքին, թե մարդկանց:

Սոսյան  Նարեկ

Շահվերդյան Արթուր

Բալջյան Արտյոմ

Այազյան Գոռ