0

Ընտանեկան դպրոց

Ընտանեկան դպրոց նախագիծ

Առցանց ընտանեկան նախագծերի արդյունքներն են։

Ածիկացան

Բնագիտակամ փորձ

Ընտանեկան սեղանի խաղ

Առցանց ձու ենք ներկում

Մաթեմատիկական խնդիրներ ենք հորինում

0

Մնա տանը, որ ես գնամ մանկապարտեզ

Հարավային դպրոցի նախակրթարանի սաները հանրությանը կոչ են անում, որպեսզի մնան տանը։ Եվ շուտ վերջանա այս ամենը, որ շուտ գնանք մանկապարտեզ։

Ցանկացողները կարող են մասնակցել մեր ֆլեշմոբին։

4

Առցանց ուսուցման հինգերորդ օր 03։04

ԱռցԱնց-հեռավար ուսուցման շրջանակներում այսօր սաները կներկայացնեն իրենց առօրյան։ Նրանցիվ յուրաքանչյուրը կներկայացնի իր անելիքը։ Նրանցից մեկը կատարում է տեխնոլոգիական աշխատանա, մեկը ծառ է զարդարում, մյուսն էլ մերկայանում է ռադիոնյութով։

Աբգարյան Նարեկն այսօր մեզ համար զատկական ծառ է պատրաստում։

Գրիգորյան Սոնա կատարում է տեխնոլոգիական աշխատանք և պատրաստում է զատիկ։

Բեկոյան Գայանեն այսօր մեզ է ներկայանում ռադիոնյութով և ներկայացնում է իր սիրելի կենդանիներին։

Վարդանյան Եղիշեն այսօր մեզ ցույց կտա, թե ինչպես ձուն դատարկեց, ներկեց, վերջում էլ զատկածառ պատրաստեց։

4

Առցանց ուսուցման չորրորդ օր 02։04

Առցանց ուսուցումը դեռ շարունակվում է և սաները ներկայացնում են իրենց առօրյան, թե տաննինչօես են անցկացնում իրենց ազատ ժամանակը։

Գրիգորյան Սոնան այսօր իր եղբոր հետ նախօրոք ցանած ածիկն են դիտարկում։

Ամենահամեղ ուտելիքն ըստ Գյուլնազարյան Գրիգորի, դա հայկական, ավանդական խորովածն է։

Բեկոյան Գայանեն այսօր իր քույրիկի հետ, տեխնոլոգիական աշխատանք է կատարում։

5

Առցանց ուսուցման երրորդ օր 1։04

Այս շաբաթ արդեն աշխատում ենք երրորդ օրը։ Առցանց ուսուցումն այնքան էլ վատ չի ընթանում։ Ծնողների ակտիվությունը չի պակասում։ Լինում են դեպքեր, երբ նրանք են նախագծեր առաջարկում։

Գյուլնազարյան Գրիգորն իր եղբոր հետ,այսօր մեզ ցույց կտա, թե ինչպես է ձու դատարկում, որ հետո ներկի և ծառ զարդարի։

Գրիգորյան Սոնան իր եղնոր հետ, ադիբուդիներով զատկական ծառ է պատրաստում։

Ասատրյան Նարեկն այսօր գեղեցիկ զատկական ապլիկացիա է կատարում։ Պատրաստում է ճուտիկ և ձվիկ։

Աղամալյան Մոնթեն նույնպես շատ գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանք է կատարում։ Պատրաստում է զատիկ։

5

Առցանց շաբաթվա երկրորդ օր 31։03

Շուտով մենք  նշելու ենք Զատիկ, որին մենք միշտ պատրաստվում ենք մեծ ոգևորությամբ։ Նախօրոք պատրաստում ենք զատկածառ, ածիկ ենք ցանում և սպասում ծեսին։

Այսօր Ավագյան Էլինամ մեզ ցույց կտա, թե ինչպես է իր քույրիկների հետ պատրաստում զատկածառ։

Մաթևոսյան Արեգն այսօր իր եղբոր հետ ածիկ են ցանում և սպասում Զատիկին։

Թորոսյան Լեոն իր մայրիկի հետ կոնֆետներով տեխնոլոգիական աշխատանք են կատարում և պատրաստում են ծաղիկ։

5

Առցանց շաբաթվա   առաջին օր 30։03

Արդեն բավական ժամանակ է, ինչ մենք աշխատում ենք առցանց-հեռավար նախագծերով։ Աշխատում ենք ծնողների հետ համատեղ։

Ավագյան Էլինան այաօր մեզ ցույց կտա, թե ինչպես է անցնում իր օրը։ Եվ, թե որքան ինքնուրույն է նա։

Թորոսյան Լեոն, իր մայրիկի հետ կազմակերպել են մարզական ընտանիք։ Լեոն ցույց է տալիս, թե ինչպես է տանը մարզվում։

Այսօր Ավագյան Փայլակը մեզ ցույց կտա, թե ինչպես է ածիկ ցանում և պատրաստվում Զատկի ծեսին։

Գրիգորյան Մերին էլ մեզ հետ կկիսվի իր ածիկ ցանելու հետաքրքիր տարբերակով։