0

Գույն և պատկեր

Գործունեությունը օգնում է ճանաչել և տարբերակել գույները, առարկաների ձևերը, ինչպես նաեւ զարգացնել հիշողությունն ու մանր մոտորիկան։

Реклама
0

Նախագիծ հոկտեմբերի 23-ից, նոյեմբերի 3ը

Ընդունելություն

Առավոտյան ծես՝

Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախան

վազք- հեծանիվ
Շաբաթվա երգերը ՝ <<Ջաղաց>>,<<Ծաիկ, ծափիկ>>,<<Տատիկ ալյուր կմաղե>><<Աղվես>><<Աշուն>>,<<Դան, դան>>
Շաբաթվա բանաստեղծություններն են՝ Ճվիկների շարք <Ձկնիկ>>, <<Պապն ու շաղգամը>>,     Շաբաթվա հեքիաթն է <Երեք խոզուկներ>>, <<Գնդլիկ բոքոնիկ>>

Պապն ու շաղգամը
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

Պատրաստում ենք մրգային  աղցան

Իմ  սիրելի խաղալիքը /երեխաները բերում են տանից խաղալիք և պատմում են դրա մասին/

Խաղում ենք մաթեմատիկական խաղեր

Աշխատում ենք մեր ձեռքով պատրաստած խճանկարներով

Աշխատում ենք — ծեփամածիկով, փայտիկներով,նկարում ենք ջրաներկով և սպիտակաձավարով

Խաղում ենք զարգացնող խաղերով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում

Ճանապարհում տուն