0

Նախագիծ փետրվարի 1-ից-5ը

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղ — «Բարի լույս»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

Պատրաստվում ենք
Դդմածեսին
Հանրակրթական Դիջիթեք 2016

Մարզական ստուգատես

Բնագիտա-տեխնիկական ամենամյա երրորդ ստուգատես 2016

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում

Հինգշաբթի, ուրբաթ — երգ, պար տիկին Մարինեի հետ
Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն եկել է…»,« Պսակ- պսակ»,« Գնացեք տեսեք…»
Շաբաթվա ոտանավորները — Հ. Թումանյան « Շունը», « Էս էն», «Իրիկուն»,
Շաբաթվա հեքիաթները  — Հ. Թումանյան  «Երկինքը փուլի է գալիս»  և «Սևուկ ուլիկը»

Բոլոր երեխաները տանից բերում են դդում:
Դդմագովք
Պատրաստրաստելու ենք Ղափամա
Դդումով ուրախ մարմնամարզություն
Նկարում  ենք դդում

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

 

Реклама
0

Առցանց ուսուցում հունվարի 25-ից 30ը

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։ Սարը կամաց
Մտավ սիպտակ վերմակի տակ։

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:
ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում, պոչըս շարժում։
Բայց թե մի գող, չար կամեցող
Ուզի թաքուն մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես պահում եմ ես։

Շարունակում ենք մարզական և բնագիտական գործունեությունը:
Մարզական -(ինչպես է  խաղում, սեղանի տակ մտնում, աթոռներով, գնդակով  խաղում, հեծանիվ վարում և այլն), կամ ինչ մարզագույքով է մարզվում (օղակ, գդակ, թենիս, պարան  և այլն) ու պատմի  այդ մասին:
Բնագիտական —  կարող եք ծաղիկները ջրել, մաքրել տերևի փոշին, սերմեր ցանել, ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար ծաղիկ տեղափոխել, կամ կարող եք  շաքարավազ, քացախ, սոդա, կերակրի աղ և այլ նյութերով բնագիտական փորձեր անել:
Երգ-երաժշտություն
Ունկնդրման նյութեր
Բոլորիս տանն էլ կան առարկաներ, որոնցով կարելի է շրխկացնել, հարվածել, չխկխխկացնել: Դրանք կարող են լինել գդալներ, կաթսաների կափարիչներ, փայտիկներ և այլն: Եթե դրան գումարենք մեր ձեռքերը, որոնք ծափ են տալիս, մեր ոտքերը, որոնք դոփում են, մեր մատները, որոնք կարող են ճթթացնել, մեր լեզուն, որը կարող է կլթկլթացնել, ապա կարող ենք շրխկան համույթ կազմել տան մյուս անդամների հետ և մեր նվագակցությամբ ուղեկցել տրված երաժշտությանը:

Երեխաների առօրյան, օրվա գործունեությունը:
Կարող եք նկարահանել  նաև առավոտյան ինչպես են երեխաները  արթանանում, հանում գիշերանոցը, հագնվում, մարզվում, լվացվում, հավաքում անկողինը, նախաճաշում և այլն:

Խնդրում ենք ակտիվ եղեք:
Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք:
Սիրով  սպասում ենք ընտանեկան հետաքրքիր ֆիլմերի:

0

Առցանց ուսուցում հունվարի 18-ից 22ը

Այս շաբաթ մարմնամարզական է և բնագիտական: Նկարահանում եք երեխաների առօրյան, օրվա գործունեությունը. Մարզական -(ինչպես է սնվում, քնում, խաղում, սեղանի տակ մտնում, աթոռներով, գնդակով  խաղում, հեծանիվ վարում և այլն), կամ ինչ մարզագույքով է մարզվում (օղակ, գդակ, թենիս, պարան  և այլն) ու պատմի  այդ մասին: կամ Բնագիտական —  կարող եք ծաղիկները ջրել, մաքրել տերևի փոշին, սերմեր ցանել, ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար : ծաղիկ տեղափոխել, կամ կարող եք  շաքարավազ, քացախ, սոդա, կերակրի աղ և այլ նյութերով բնագիտական փորձեր անել:

Այս շաբաթվա երգերն են ՝

Գնացեք, տեսեք

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:
Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու գայլը,
Ձեզ՝ Բարեկենդան,Մեզ՝ բարի Զատիկ:Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:
Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:
Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:
Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Ձեզ՝ Բարեկենդան,
Մեզ՝ բարի Զատիկ:

 

Դան դան,․ դանեդան
Դան, դան, դանեդան
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Կոլոտ հավուն կերցուցի: