Ընդունելություն՝ ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր — «Պուտ- պուտ», «Մամի մամի խաղողը հասել է… »
Սեբաստացու օրեր — Ես Սեբաստացի եմ
Պատրաստվում ենք թթուդրիկի
Հեծանվաշքերթ
Շաբաթվա երգեր — «Բաղը քաղինք…», «Քուրիկ Զիզի», «Փափուռի »
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Խնկոյանական օրեր
Շաբաթվա ոտանավորները — «ԲԶԵԶ», «ԳԻՇԵՐ»,
ԲԶԵԶ
Բըզ, բըզ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:
ԳԻՇԵՐ
Իջնում է գիշեր սարերի ուսին,
Փայլում է վերից կաթնագույն լուսին:
Վերից նայում է երկինքը ուրախ,
Քնած է գյուղը անհոգ ու խաղաղ:
Շաբաթվա հեքիաթներ — «Սևուկ ուլիկ», «ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ»
ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
(Ռուսերենից)
Դռան առաջ մի անգամ,
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը քաշեց, քաշքըշեց,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց Տատիկին.
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին.
Թոռը` տատից, տատը` պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:
Թոռը կանչեց շընիկին.
Շունը թոռից, թոռը` տատից,
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն` շընից, շունը` թոռից,
Թոռը` տատից, տատը պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մըկնիկին.
Մուկը` փիսոյից, փիսոն` շնից,
Շունը` թոռից, թոռը` տատից,
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Որ քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից հանեցին:
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն