0

Նախագիծ նոյեմբերի 15-ից 30-ը

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Խաղեր — «Բարի լույս», « Կլաս»,« Խաշիլ փափա»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Սեբաստացու օրեր — Ես Սեբաստացի եմ
Նոյեմբերի 17-ին ներկայանալու ենք  — խաղալու ենք « Խաշիլ փափա» խաղը, երգելու ենք «Դան դան», «Արև, արև արի դուրս », «Արև, արև դու՛րս արի», «Արև, արև ե;կ, ե՛կ…» երգերը
Հեծանվաշքերթ

Հեքիաթները  — Հ. Թումանյան  «Անհաղթ աքլորը», «Ով աշխատի նա կուտի»

Բարի բարև, բարուն բարև,  բարձր սարին, քարին բարև:

Շրխկանները՝ փայտյա գդալներով:
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Երգեր-   «Կոտ ու կես», «Դան դան», «Փափուռի»

Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սպիտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:

Ոտանավորներ-  «Ամպն ու սարը», «Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…»
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

  Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Շուտասելուկներ

1. Ճնճուղի ճիտը ծուռ էր ու նստել էր ծառի ծուռ ծերին:

2. Մուկն էր, ձուկն էր, ձուկն էլ ձի էր, ձին էլ ծեր էր,
Ծեր չէր, գեր էր, գեր էր, գեր էր, շատակեր էր:
Ձին էլ ձի չէր, այլ մի մեծ հավ:

3.Քամի չուտեմ, չամիչ ուտեմ,
Չամիչ ուտեմ, քամի չուտեմ:

4. Մկան պոչը ձկան տակ է, ձկան պոչը մկան տակ է:
5. Ծտի ճուտը նստեց ծառի ծերին,
6.Ճիճուն ճամի ճաճնճին ասաց.
_Բարև ճամփի ճաճնճ:

Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, գուաշով, ծեփամածուկով:
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում Ուկի
Ճանապարհում տուն

Реклама
0

Նախագիծ նոյեմբերի 2-ից 13-ը

20151123_114437

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները
Ուրախ մարմնամարզություն
Խաղեր  —  «Պուտ- պուտ», «Մամի մամի խաղողը հասել է… »
Սեբաստացու օրեր — Ես Սեբաստացի եմ
Պատրաստվում ենք թթուդրիկի
Հեծանվաշքերթ
Շաբաթվա երգեր — «Բաղը քաղինք…», «Քուրիկ Զիզի», «Փափուռի »
Հինգշաբթի, ուրբաթ — Երգ, պար տիկին Մարինեի հետ
Խնկոյանական օրեր
Շաբաթվա ոտանավորները — «ԲԶԵԶ»,  «ԳԻՇԵՐ»,

ԲԶԵԶ

Բըզ, բըզ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր սարերի ուսին,
Փայլում է վերից կաթնագույն լուսին:
Վերից նայում է երկինքը ուրախ,
Քնած է գյուղը անհոգ ու խաղաղ:
Շաբաթվա հեքիաթներ —  «Սևուկ ուլիկ», «ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ»

ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
(Ռուսերենից)

Դռան առաջ մի անգամ,
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը քաշեց, քաշքըշեց,
Շաղգամն հողից չհանեց:

Պապը կանչեց Տատիկին.
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:

Տատը կանչեց թոռնիկին.
Թոռը` տատից, տատը` պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:

Թոռը կանչեց շընիկին.
Շունը թոռից, թոռը` տատից,

Տատը` պապից, պապը` շաղգամից,
Հա քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:

Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն` շընից, շունը` թոռից,
Թոռը` տատից, տատը պապից,
Պապը` շաղգամից, հա քաշեցին,
Քաշքըշեցին, շաղգամն հողից չհանեցին:

Փիսոն կանչեց մըկնիկին.
Մուկը` փիսոյից, փիսոն` շնից,
Շունը` թոռից, թոռը` տատից,
Տատը` պապից, պապը` շաղգամից,
Որ քաշեցին, քաշքըշեցին,
Շաղգամն հողից հանեցին:
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով

Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն