0

Բնագիտական փորձ՝գույներով

Реклама
0

Նախագիծ 2015թ. հունվարի 12…

20141229_121633 

Պատրաստվում ենք

Հանրակրթական Դիջիթեք 2015
Մարզական ստուգատես
«Ես կարողանում եմ» ստուգատես
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
Խաղեր «Բարի լույս», «Պուտ-պուտ»
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն
Զրույց- ամանոր , դիջիպատումներ

Բնագիտական փորձեր
Տեխնոլոգիա ,նկարչություն՝ աշխատանք տարբեր նյութերով
Հետևել ճնճղուկներն, թե ինչպես են ուտում մեր
տված հացի փշրանքները
Երգեր – «Պսակ-պսակ», «Սաթոյի գովք», «Գնացեք տեսեք…», «Էն դիզան…»
Հանելուկներ

Ես սպիտակ թիթեռ եմ,
Ամենտեղ էլ կթռչեմ,
Ձմռան դաշտում,անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ:/Ձյուն, փաթիլ/

Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ երբ է լինում:/Ձմռանը/

Ոտանավոր — կրկնություն, «Փափուկ ձյուն»

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,

Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Դիտարկումներ – օրվա եղանակի, /տաք-սառ/-ի մասին
Հեքիաթ՝   «Երկինքը փուլ է գալիս»

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/

Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
http://youtu.be/3LyDhdJYKpM
Ճանապարհում տուն