0

Հրաժեշտ տակդիրին և ծծակին

Реклама
0

Նախագիծ նոյեմբերի 17- 28

Առավոտյան ծես՝
Խաղեր — <<Խնոցի, հարոց>>   <<  Բարի լույս>>
Բույսերի,  միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն

Հեքիաթները  — Հ. Թումանյան  «Անհաղթ աքլորը», «Ով աշխատի նա կուտի»

Շրխկանները՝ մետաղյա գդալներ:

Բարի բարև, բարուն բարև,  բարձր սարին, քարին բարև:
Երգեր-  «Կաքավիկ», «Կոտ ու կես», «Դան դան», «Աղվես»
Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն…

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ:

Քո բույն հյուսած ծաղիկներով,
|Շուշան նարգիզ նունուֆարով,

Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սպիտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:

Ոտանավորներ-  «Ամպն ու սարը», «Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…»
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

  Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Շուտասելուկներ

1. Ճնճուղի ճիտը ծուռ էր ու նստել էր ծառի ծուռ ծերին:

2. Մուկն էր, ձուկն էր, ձուկն էլ ձի էր, ձին էլ ծեր էր,
Ծեր չէր, գեր էր, գեր էր, գեր էր, շատակեր էր:
Ձին էլ ձի չէր, այլ մի մեծ հավ:

3.Քամի չուտեմ, չամիչ ուտեմ,
Չամիչ ուտեմ, քամի չուտեմ:

4. Մկան պոչը ձկան տակ է, ձկան պոչը մկան տակ է:
5. Ծտի ճուտը նստեց ծառի ծերին,
6.Ճիճուն ճամի ճաճնճին ասաց.
_Բարև ճամփի ճաճնճ:

Թխելու ենք լոշիկներ
Աշխատանք կավով
Նկարել ջրաներկով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի դիտում Ուկի
Ճանապարհում տուն20141121_111352